FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137.7

Ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը.
1. Առանց ուղևորների անվանացուցակի ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը կամ սահմանված խմբից ավելի կամ այլ ուղևորների փոխադրումը (բացառությամբ յուրաքանչյուր 10 ուղևորի դեպքում ոչ ավելի, քան մեկ ուղևոր)՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով.
2. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով. Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով. Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով. Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և (կամ) հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր՝
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137.7

ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով. միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
4. Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով չկահավորված ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
5. Առանց թվային տախոգրաֆի քարտի, կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում, կամ թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: 6․ Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը կամ միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու և հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը կամ թվային տախոգրաֆի արձանագրած ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները կեղծելը կամ թվային տախոգրաֆի շահագործման պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
7. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
8. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ.
9. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137.7

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով.
10. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան, լիազոր մարմին է ներկայացնում հիմնավորված դիմում: