Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակներն ու սկզբունքները. 1. Գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության հիմնական նպատակներն են` ա) հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը, դրա ռացիոնալ տեղաբաշխումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորումը, հասարակության մտավոր ներուժի վերարտադրումը. բ) տնտեսության զարգացման նպատակով գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրման խրախուսումը. գ) սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելը. դ) մարդու, հասարակության և պետության անվտանգությանն աջակցելը. ե) գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը. զ) երկրի բնապահպանական վիճակի բարելավումը. է) միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրումը. ը) գիտատեխնիկական մշակույթի զարգացումը և տարածումը. թ) գիտության ժամանակակից ենթակառուցվածքի և տեղեկատվական ապահովման համակարգի ձևավորումը. ժ) հայագիտության զարգացմանը նպաստելը. 2. Գիտական և գիտատեխնիկական ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են` ա) գիտության` իբրև պետության և հասարակության գործունեության բոլոր ոլորտներում գիտականորեն հիմնավորված մոտեցումների առաջատար դերի ընդունումը. բ) հիմնարար գիտական հետազոտությունների, գիտության և տեխնիկայի գերակա ուղղությունների զարգացման ապահովումը. գ) գիտության և տեխնիկայի բնագավառում մրցակցությանն ու ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելը. դ) գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության խրախուսումը. ե) մտավոր սեփականության իրավական պաշտպանվածությունը և դրա արդյունավետ օգտագործման պայմանների ստեղծումը. զ) գիտական և գիտատեխնիկական միջազգային համագործակցության զարգացումը. է) գիտության հասարակական վարկի բարձրացումը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության, նրանց սոցիալական, տնտեսական և իրավական պաշտպանվածության ապահովումը. ը) հեռանկարային երիտասարդ գիտնականների ընտրության և խրախուսման համակարգի ստեղծումը. թ) գիտատեխնիկական գործունեության սուբյեկտների ստեղծագործական ազատության ճանաչումը: |