FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը.
1. Համայնքային ծառայության գլխավոր խմբի և առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, իսկ առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում` աշխատակազմի քարտուղարը (բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքերի)՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանցից: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների ղեկավարներին պաշտոնում նշանակում և ազատում է համայնքի ղեկավարը: Երևան քաղաքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների ղեկավարներին պաշտոնում նշանակում և ազատում է Երևանի քաղաքապետը.
1.1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (բացառությամբ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի քաղաքապետը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար պաշտոնների խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը (բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքերի)` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից.
1.2. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը (բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքերի)` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից.
1.3. Աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և աուդիտորներին պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը.
2. Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման դեպքում սահմանվում է մինչև վեց ամիս փորձաշրջան՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքի:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Փորձաշրջանը չանցնելու հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատված անձին հաջորդ անգամ համայնքային ծառայության պաշտոնի նշանակման դեպքում սահմանվում է սույն հոդվածով նախատեսված ժամկետով փորձաշրջան.
2.1. Հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճան (կոչում) ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակելու դեպքում փորձաշրջան չի սահմանվում.
3. Աշխատակազմի քարտուղարի պաշտոնը թափուր, այդ թվում` ժամանակավոր թափուր լինելու և պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի բացակայության կամ աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցված չլինելու դեպքում համայնքային ծառայության առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է տվյալ համայնքի ղեկավարը: