Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Կենսաթոշակային հաշիվ բացելը և վարելը. 1. Մասնակիցների ռեեստրը վարողը անձի անվամբ կենսաթոշակային հաշիվ բացում է անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված տեղեկատվությունը առաջին անգամ ստանալու հիման վրա (եթե կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի կամ սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումի հիման վրա կամ դատարանի որոշման հիման վրա անձի անվամբ կենսաթոշակային հաշիվ չի բացվել). 2. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա կենսաթոշակային հաշիվ բացելու մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով տեղեկացնում է գործատուին. 3. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային հաշիվը վարում է մինչև անձի մահանալը, իսկ մասնակցի մահանալու պահին նրա կենսաթոշակային հաշվում հաշվառված փայերի առկայության դեպքում` մինչև այդ փայերը սույն օրենքով սահմանված կարգով ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելը կամ օրենքով սահմանված կարգով մարելը. 4. Օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմինը: |