Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 111 Ներկայացված մաքսային հայտարարագրի ստուգումը, ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու հետ կապված մաքսային գործառնությունները և դրանց կատարման կարգը. 1. Մաքսային մարմինն իրականացնում է ներկայացված մաքսային հայտարարագրի ստուգումը սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված՝ դրա գրանցումը մերժելու համար հիմքերի բացակայությունը որոշելու նպատակով. 2. Մաքսային հայտարարագիրը գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահից մաքսային մարմնի առնվազն 1 աշխատանքային ժամվա ընթացքում, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ ավելի կարճ ժամկետ սահմանված չէ. 3. Ապրանքների հայտարարագրի, տարանցման հայտարարագրի կամ տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցումը կամ գրանցումը մերժելը ձևակերպվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, իսկ Հանձնաժողովի կողմից չկարգավորված մասում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանվող կարգով. 4. Ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցումը մերժելը ձևակերպվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցումը մերժելը միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման այն ապրանքների համար, որոնց համար որպես ուղևորային մաքսային հայտարարագիր օգտագործվում են Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը, կարող է չիրականացվել, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ. 5. Մաքսային մարմինը մերժում է մաքսային հայտարարագրի գրանցումը հետևյալ հիմքերով՝ 1) մաքսային հայտարարագիրը ներկայացվել է մաքսային հայտարարագրերի գրանցման լիազորություն չունեցող մաքսային մարմին. 2) մաքսային հայտարարագիրը ներկայացվել է լիազորություն չունեցող անձի կողմից և (կամ) ստորագրված կամ պատշաճ կերպով վավերացված չէ. 3) մաքսային հայտարարագրման ձևը պահպանված չէ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 111 4) մաքսային հայտարարագրում նշված չեն տեղեկություններ, որոնք ենթակա են նշման՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, (կամ) մաքսային հայտարարագիրը լրացված չէ դրա լրացման սահմանված կարգին համապատասխան. 5) թղթային կրիչով մաքսային հայտարարագիրը կազմված չէ սահմանված ձևով, (կամ) էլեկտրոնային մաքսային հայտարարագրի կամ թղթային կրիչով մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի կառուցվածքը և ձևաչափը չեն համապատասխանում այդպիսի փաստաթղթերի սահմանված կառուցվածքներին և ձևաչափերին. 6) այն ապրանքները, որոնց համար ներկայացվում է մաքսային հայտարարագիր, բացառությամբ սույն Օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքների կամ ապրանքների՝ սույն Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում, չեն գտնվում այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմին է ներկայացվում մաքսային հայտարարագիրը. 7) չեն իրականացվել գործողություններ, որոնք, սույն Օրենսգրքին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պետք է իրականացվեին մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը կամ դրա հետ միաժամանակ. 8) չեն պահպանվել անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված՝ ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները, որոնք պետք է պահպանվեն մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը կամ դրա հետ միաժամանակ. 6. Մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելը ձևակերպելիս մաքսային մարմինը նշում է բոլոր պատճառները, որոնք սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան հիմք են հանդիսացել մերժման համար, ինչպես նաև՝ այն դեպքում, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ՝ դրանք վերացնելու վերաբերյալ առաջարկությունները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 111 Թղթային կրիչով մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու դեպքում այդ մաքսային հայտարարագիրը և այն ներկայացնելու ժամանակ ներկայացված փաստաթղթերը, եթե մաքսային հայտարարագիրը ներկայացվել է փաստաթղթերի հետ միասին, վերադարձվում են հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին, ընդ որում, մաքսային հայտարարագրի մեկ օրինակը մնում է մաքսային մարմնում. 7. Եթե մաքսային հայտարարագիրը չի գրանցվել մաքսային մարմնում, ապա այդ հայտարարագիրը համարվում է մաքսային նպատակներով չներկայացված. 8. Գրանցման պահից մաքսային հայտարարագիրը դառնում է իրավական նշանակություն ունեցող փաստերի մասին վկայող փաստաթուղթ. 9. Տեխնիկական խափանումների, կապի միջոցների («Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի, հեռահաղորդակցության ցանցերի) աշխատանքի ընդհատումների կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքությունների դեպքում մաքսային մարմինը, գրանցումը մերժելու համար հիմքերի բացակայության դեպքում, բացառությամբ թղթային կրիչով մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի կառուցվածքի և ձևաչափի համապատասխանության վերաբերյալ սույն հոդվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետում նշված հիմքի, իրականացնում է ներկայացված թղթային կրիչով մաքսային հայտարարագրի գրանցումը առանց տեղեկատվական համակարգերի օգտագործման: Մաքսային հայտարարագրի գրանցման կամ մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով այդպիսի գրանցման մերժման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի առանձնահատկությունները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: |