FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  53

Ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելը.
1. Ապրանքային նշանը հանվում է պետական գրանցամատյանից, եթե՝
    1) դատարանի վճռով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր է ճանաչվել.
    2) սույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվել.
    3) ապրանքային նշանի իրավատերը դիմել է ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու համար.
    4) լուծարվել է ապրանքային նշանի իրավատերը.
2. Պետական լիազոր մարմինն ապրանքային նշանը հանում է պետական գրանցամատյանից, եթե ստացել է՝
    1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին.
    2) ապրանքային նշանի իրավատիրոջ գրավոր դիմումը՝ ապրանքային նշանը պետական գրանցամատյանից հանելու մասին.
    3) իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ լուծարվել է ապրանքային նշանի իրավատերը.
3. Սույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում ապրանքային նշանը հանվում է պետական գրանցամատյանից պետական լիազոր մարմնի նախաձեռնությամբ.
4. Պետական գրանցամատյանից ապրանքային նշանը հանելու մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։