FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  23

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործարար ծրագիրը.
1. Գործունեության ընթացքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման և լիցենզավորման կամ թույլտվության ստացման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն.
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները: