FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  294

Հարկ վճարողների հաշվառումը վերակազմակերպման դեպքում.
1. Կազմակերպության վերակազմավորման դեպքում ՀՎՀՀ-ն փոխանցվում է կազմակերպության իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս ձևերի դեպքում՝
    1) կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում են մեկ այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, իսկ միացող կազմակերպության կամ կազմակերպությունների ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից.
    2) կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները հանվում են հաշվառումից.
    3) կազմակերպությունների առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում նոր առանձնացված կազմակերպությանը կամ կազմակերպություններին տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ այն կազմակերպությունը, որից կատարվել է առանձնացումը, շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով.
    4) կազմակերպությունների բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպության ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից.
2. Կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները և փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը ներկայացնում է հարկային մարմին` Կառավարության սահմանած կարգով.
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցման մասին տեղեկությունները և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացնում է հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանած կարգով: