FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  34

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը.
1. Սույն օրենքով սահմանված հիմքերով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են նախնական ուսումնասիրությունը և կարգապահական վարույթը.
2. Կարգապահական խախտման փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն հարուցվում է կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի, ինչպես նաև դատախազի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների, իսկ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ՝ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն օրենքի 35.1-ին հոդվածով նախատեսված բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքով ներկայացված խորհրդատվական բնույթի բացասական եզրակացության հիման վրա.
2.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում կարգապահական հանձնաժողովը պարտադիր հարուցում է ծառայողական քննություն.
3. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողական քննություն իրականացնելու կարգը, ներառյալ կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը, կարգապահական հանձնաժողովի ներկայացմամբ սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը.
4. Եթե ծառայողական քննությունը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի անդամներից մեկի նկատմամբ, ապա նրա մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին կասեցվում է մինչև համապատասխան որոշում ընդունելը.
5. Եթե ծառայողական քննությունը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի դատախազ անդամի՝ «Դատախազության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորության իրականացման շրջանակներում, ապա նա նույն գործի շրջանակներում չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  34

6. Կարգապահական հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նա «Հանրային ծառայության մասին» օրենքով վարույթի մասնակցի հետ փոխկապակցված անձ է կամ առնչվում է քննարկվող հարցին և դրանով հանդիսանում է շահագրգիռ անձ կամ որևէ կերպ շահագրգռված է տվյալ գործի ելքով.
7. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում կարգապահական հանձնաժողովն ընդունում է որոշում կարգապահական հանձնաժողովի անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին չթույլատրելու վերաբերյալ: Կարգապահական հանձնաժողովի անդամը, որի վերաբերյալ կայացվում է որոշումը, որոշման կայացման գործընթացին չի մասնակցում.
8. Ծառայողական քննությունը հարուցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս հետո.
8.1. Ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց վեց տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող ծառայողական քննությունների)։ Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում.
9. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել մեկ ամիսը, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի բացակայության ժամանակահատվածով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  34

10. Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը.
11. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև վարույթի նյութերին, կարգապահական վարույթ իրականացնող անձին հայտնելու բացարկ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ կարգապահական վարույթ իրականացնող անձն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է կարգապահական վարույթի ելքով, առանձին գործողություններ կատարելու համար ներկայացնելու միջնորդություններ, բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ, ստանալու իրավաբանական օգնություն, այդ թվում՝ հանդես գալու ներկայացուցչի (ներառյալ փաստաբանական ծառայություններ մատուցողի) միջոցով.
12. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Մեկ կարգապահական վարույթի շրջանակում մի քանի կարգապահական խախտում կատարելու դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ.
13. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժը կարող է կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա.
14. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.
15. Կարգապահական տույժի մասին հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  34

16. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող: Սույն մասի դրույթը չի տարածվում սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա.
17. Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի մեղավորության հարցը և պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ որոշում կայացնելու համար անհրաժեշտ այլ հարցեր.
18. Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված կարգապահական խախտման ծանրությանը և մեղավորության աստիճանին.
19. Կարգապահական տույժ նշանակելիս հաշվի են առնվում խախտման բնույթը, բովանդակությունը, այն հանգամանքները, որոնց պարագայում կատարվել են խախտումը, խախտման հետևանքները, նախկինում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառված լինելու և (կամ) խախտումներ կատարած լինելու հանգամանքները.
20. Ծառայողական քննության ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացումը: Այդ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը պահպանվում է.
21. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով.
22. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան.
23. Կարգապահական տույժի ենթարկված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ կարգապահական տույժը կիրառվել է առաքինության ստուգման շրջանակներում կատարված խախտման հիմքով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  34

24. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը քննարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու (սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերից մեկը կիրառելու) հարցը և կայացնում համապատասխան որոշում: