FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15.7

Ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները.
1. Ակցիա իրականացնողն ակցիայի մասին սպառողներին իրազեկում է տեղեկատվության տարածման ցանկացած եղանակով՝ ցուցանակով, ցուցափեղկով, զանգվածային լրատվության միջոցներով և սպառողներին հասանելի այլ միջոցներով, որոնցից առնվազն մեկը պետք է պարունակի՝
    1) ակցիայի էության հակիրճ նկարագրությունը.
    2) ակցիայի ենթակա ապրանքների և ծառայության հստակ շրջանակը կամ դրա հասանելիության աղբյուրը.
    3) ակցիայի իրականացման ժամանակահատվածը՝ մեկնարկի և ավարտի օրերը․ 4) ակցիայի կիրառումը պայմանավորող պայմանների (եթե այդպիսիք առկա են) վերաբերյալ տեղեկատվությունը կամ դրա հասանելիության աղբյուրը.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ակցիայի ենթակա ապրանքների և ծառայության շրջանակը չնշվելու դեպքում ակցիան կիրառելի է համարվում ակցիայի մեկնարկի պահին ակցիա իրականացնողի մոտ առկա ապրանքների կամ ծառայությունների ամբողջ տեսականու նկատմամբ.
3. Զեղչի վերաբերյալ սպառողներին իրազեկելիս որպես զեղչի կիրառման ամենաբարձր տոկոս նշվում է այն տոկոսը, որով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիա իրականացնողի մոտ առկա՝ ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը.
4. Ակցիա իրականացնողն ապահովում է ակցիայի վերաբերյալ ամբողջական և հավաստի, իսկ գրավոր լինելու դեպքում՝ նաև ընթեռնելի տեղեկատվության հրապարակումը.
5. Ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել.
6. Այն դեպքում, երբ մինչև ակցիայի ժամկետի ավարտը ակցիային մասնակցող ապրանքները կամ ծառայություններն ամբողջությամբ սպառվում են, ապա ակցիան համարվում է վաղաժամկետ դադարած.
7. Վաճառողը կամ ծառայություն մատուցողը կարող է իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ դադարեցնել ակցիայի իրականացումը.
8. Ակցիայի վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում ակցիա իրականացնողը պետք է միջոցներ ձեռնարկի ակցիայի իրականացման վերաբերյալ հրապարակումը դադարեցնելու համար։