FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  198

Կամերալ և արտագնա մաքսային ստուգումները, կամերալ մաքսային ուսումնասիրությունը.
1. Կամերալ մաքսային ստուգումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ առանց ստուգում սկսելու մասին որոշման (կարգադրագրի)՝ մաքսային մարմինների գտնվելու վայրերում, ինչպես նաև առանց ստուգվող անձին այցելության և առանց վարչական վարույթի մասին ծանուցման.
2. Արտագնա մաքսային ստուգումը կատարվում է Միության մաքսային օրենսգրքին, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա լիազորած մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց կողմից արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին որոշման (կարգադրագրի) հիման վրա, որի ձևը հաստատում է Կոմիտեն: Արտագնա մաքսային ստուգումն սկսելու վերաբերյալ ստուգվող անձին ծանուցման կարգը, դրա իրականացման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով.
3. Կամերալ մաքսային ուսումնասիրությունը Միության մաքսային օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետի երրորդ պարբերությամբ նշված ժամկետներում մաքսային մարմնի կողմից կիրառվող մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոց է, որի նպատակներն են մաքսային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների հայտնաբերումը, կանխումը և օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման առաջադրումը.
4. Կամերալ մաքսային ուսումնասիրությունն անցկացվում է բացառապես մաքսային մարմնում՝ Կոմիտեի սահմանած կարգով: Կամերալ մաքսային ուսումնասիրությունն անցկացվում է առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի.
5. Միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ մաքսային ստուգմանը մասնակցության նպատակով անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի որոշման հիման վրա կարող են ներգրավվել փորձագետներ կամ մասնագետներ այլ պետական մարմիններից.
6. Մաքսային ստուգման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանում է Կառավարությունը.
7. Արտագնա մաքսային ստուգումների տեսակները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ կետով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  198

8. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ օրենքով կարող են սահմանվել արտագնա մաքսային ստուգումների լրացուցիչ տեսակներ, դրանց իրականացման հիմքերը, ժամկետները և իրականացման կարգի առանձնահատկությունները.
9. Արտագնա մաքսային ստուգում կատարելու մասին որոշումը (կարգադրագիրը), բացի Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված տեղեկություններից, կարող է պարունակել նաև տվյալ արտագնա մաքսային ստուգմանն առնչվող այլ տեղեկություններ.
10. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան, Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ կետի 5-9-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները փոփոխելու և լրացնելու անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել մինչև արտագնա մաքսային ստուգման անցկացման ավարտը արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշման (կարգադրագրի) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.
11. Արտապլանային արտագնա մաքսային ստուգումների նշանակման հիմքերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 16-րդ կետով.
12. Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 16-րդ կետի 9-րդ ենթակետին համապատասխան՝ արտապլանային արտագնա մաքսային ստուգումների՝ Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված հիմքերից բացի, այլ լրացուցիչ հիմքերը սահմանվում են օրենքով.
13. Արտագնա մաքսային ստուգման իրականացման սկիզբ է համարվում արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) ստուգման ենթարկվող անձին առձեռն հանձնելու ամսաթիվը, իսկ եթե ստուգման ենթարկվող անձին արտագնա մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) հանձնվում է այդ անձի հասցեով հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով, ապա արտագնա մաքսային ստուգման իրականացման սկիզբ է համարվում ծանուցման մեջ նշված հանձնման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պատվիրված նամակը վերադարձվում է հասցեատիրոջը այն չհանձնելու պատճառների մասին նշումով, ապա արտագնա մաքսային ստուգման իրականացման սկիզբ է համարվում պատվիրված նամակի վերադարձի օրը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  198

14. Կամերալ մաքսային ստուգման իրականացման ընթացքում մաքսային մարմինները ծանուցում են ստուգվող անձանց իրենց իրավունքների և պարտականությունների մասին հետևյալ դեպքերում.
    1) երբ կամերալ մաքսային ստուգման շրջանակում անհրաժեշտություն է առաջանում ստուգվող անձանցից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ.
    2) երբ կամերալ մաքսային ստուգման արդյունքներով նախատեսվում է կազմել կամերալ մաքսային ստուգման ակտ, որով ստուգվող անձին առաջադրվում են պարտավորություններ, եթե նախքան սույն կետով սահմանված գործողությունների իրականացումը սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքով ծանուցում չի ուղարկվել ստուգվող անձին.
15. Կամերալ մաքսային ստուգման արդյունքների վերաբերյալ ստուգվող անձանց ծանուցման կարգը և ծանուցումների ձևը սահմանում է Կոմիտեն: