Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 9 Չվերադարձելիությունը. 1. Չվերադարձելիության սկզբունքը, սույն օրենքի և միջազգային իրավունքի համաձայն, փախստականին որևէ կերպ չվերադարձնելն է այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով: Չվերադարձելիության սկզբունքը չի կիրառվում այն փախստականի նկատմամբ, որը հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, կամ որը, օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելով առանձնապես ծանր հանցագործության համար, վտանգ է ներկայացնում հասարակության համար. 2. Ապաստան հայցող անձը մինչև սույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն իր ներկայացրած` ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետության տարածքից. 3. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի կարող արտաքսվել, վերադարձվել կամ հանձնվել այլ երկիր, որտեղ հիմնավոր պատճառներով վտանգ կա, որ նա կենթարկվի դաժան և անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ներառյալ` խոշտանգումների: |