FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական գործընկերների իրավասությունները.
1. Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինները ՄԿՈՒ բնագավառում իրենց իրավասության սահմաններում իրականացնում են՝
    1) իրենց իրավասության բնագավառներում մասնագիտական կարողունակությունների կարիքի գնահատում և վերհանում, որոնք անհրաժեշտ են սոցիալական շուկայական տնտեսության սկզբունքների վրա հիմնված հասարակության մեջ անձի ինքնուրույն գործունեության համար.
    2) մասնագիտական կրթության մասով՝ ոլորտային որակավորումների շրջանակի, որակավորումների ցանկերի և բնութագրերի, որակավորման շրջանակային նկարագրի, ուսանողների գիտելիքների, կարողունակությունների նկատմամբ պահանջների ձևավորում.
    3) շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորում և որակավորման աստիճանների շնորհում.
    4) բնագավառի մանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և կատարելագործման կազմակերպում.
    5) աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակներում ուսանողների գործնական աշխատանքային ուսուցման կազմակերպմանը աջակցություն և մասնակցություն.
    6) կրթության պետական կառավարման լիազոր մարմին առաջարկությունների ներկայացում աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրության և պահանջվող մասնագետների ու նրանց պատրաստման պայմանների վերաբերյալ.
    7) իրենց ենթակայությամբ ՄՈՒՀ-երի կանոնադրությունների հաստատում.
2. Տեղական ինքնակառավարման մարմինները ՄԿՈՒ բնագավառում մասնակցում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև աջակցում համայնքում սոցիալական գործընկերության համակարգի գործառնությանը.
3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված դուալ ուսումնառության համակարգումն իրականացնում են կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կամ նրա պատվիրակմամբ՝ ընտրված կազմակերպությունը (դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմին)՝ մի կողմից, և ըստ ոլորտների մասնավոր հատվածի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունները (ոլորտային կառույց)՝ մյուս կողմից։ Դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմնի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

4. Դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմինը՝
    1) սահմանում է գործատուների՝ որպես աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևով կրթական ծրագրի իրականացնող կողմ հանդես գալու նվազագույն պահանջները և ընթացակարգը.
    2) սահմանում է մասնագիտական ուսուցման հրահանգչի ընտրության չափանիշները.
    3) կազմակերպում է մասնագիտական ուսուցման հրահանգիչների վերապատրաստումը և շարունակական կատարելագործումը.
    4) ստեղծում և վարում է սոցիալական գործընկերության կողմ կազմակերպությունների տեղեկատու.
    5) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.
5. Դուալ ուսումնառությունը համակարգելու շրջանակներում ոլորտային կառույցը՝
    1) վերլուծում և դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմին է ներկայացնում ոլորտի աշխատաշուկայի կարիքները.
    2) աջակցում է պետություն-մասնավոր հատվածի համագործակցությանը և երկխոսությանը.
    3) խորհրդատվություն է տրամադրում դուալ ուսումնառության ձևով համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի մշակման, իրականացման և մշտադիտարկման հարցերով.
    4) աջակցում է դուալ ուսումնառության ձևով համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման ընթացքում ծագած վեճերի լուծմանը, կողմերի շահերի ներդաշնակեցմանը.
    5) համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացնող կողմ հանդես գալու համար ընտրում և առաջարկում է գործատուների.
    6) խթանում է ՄԿՈՒ ոլորտի գրավչության վերաբերյալ տեղեկատվության տարածումը երիտասարդության շրջանում, կազմակերպում և իրականացնում է մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ.
    7) կազմակերպում և իրականացնում է դուալ ուսումնառության ձևով համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրով սահմանված ուսումնառության վերջնարդյունքների ստուգումը և ճանաչումը՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ՄՈՒՀ-ի և գործատուների ներգրավմամբ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

6. Մասնագիտական կրթության մակարդակներով որակավորվող մասնագետների գործատուները կարող են մշակել և պետական կառավարման համապատասխան լիազոր մարմնին ու կազմակերպությանը առաջարկել ՄՈՒՀ-երի հետ համագործակցության ծրագրեր, կրթության կազմակերպման այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ և այլ համագործակցության մեխանիզմներ.
7. ՄԿՈՒ որակը և աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելու նպատակով համապատասխան ապրանք արտադրողները, մատակարարները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ՄՈՒՀ-երի հետ համագործակցության շրջանակում նրանց են տրամադրում իրենց ապրանքների ու ծառայությունների սպասարկման վերաբերյալ նյութերը, ապահովում անհրաժեշտ խորհրդատվությամբ։