FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ.
1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Ոստիկանությունում առանձին ծառայությունների և պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքով սահմանված կարգով ոստիկանությունում քաղաքացիական ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայությունը պետական ծառայության տեսակ է: Քաղաքացիական ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոստիկանությանը վերապահված առանձին գործառույթների իրականացմանը.
2. Ոստիկանությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով: Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաև ոստիկանությունում ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանությունում ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ: Ռոտացիայի ենթակա ոստիկանությունում ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի հրամանով.
3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով և այլ նորմատիվ իրավական ակտերով: