FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  28

Կատարողական վճարները դրամական պահանջների կատարման վարույթներով.
1. Դրամական պահանջով կատարողական վարույթի հարուցման փաստի ուժով, անկախ վարույթի հետագա ընթացքից և փաստացի կատարված ծախսերից, սահմանվում է մեկանգամյա կատարողական վճարի կայուն գումար՝
    1) մինչև 10 հազար Հայաստանի Հանրապետության դրամի (այսուհետ՝ դրամ) բռնագանձման վարույթներով՝ բռնագանձման ենթակա գումարի 50 տոկոսի չափով.
    2) 10 հազար դրամ և ավելի գումարի բռնագանձման վարույթներով՝ հինգ հազար դրամի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կայուն գումարը գանձվում է՝
    1) պարտապանից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի.
    2) պահանջատիրոջից, եթե կատարողական վարույթն ավարտվում կամ կարճվում է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից հետո պարտավորության կատարման հետ չկապված հիմքով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով՝ պայմանով, որ կայուն գումարը մինչև այդ չի գանձվել պարտապանից կամ գանձված լինելու դեպքում սույն հոդվածի 5-րդ մասի հիման վրա ենթակա է վերադարձման.
3. 100 հազար դրամ և ավելի գումարով դրամական պահանջների կատարման վարույթներով, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կայուն գումարի, պարտապանից գանձվում է կատարողական վճար՝
    1) պարտապանի կողմից հարկադիր կատարողին (Ծառայությանը) կամ պահանջատիրոջն ինքնուրույնաբար վճարված դրամական միջոցների, բռնագանձված անկանխիկ դրամական միջոցների երկու տոկոսի չափով, եթե վճարումը կամ բռնագանձումը տեղի է ունեցել կատարողական վարույթի հարուցումից հետո` երկու շաբաթվա ընթացքում.
    2) պարտապանի կողմից հարկադիր կատարողին (Ծառայությանը) կամ պահանջատիրոջն ինքնուրույնաբար վճարված դրամական միջոցների, բռնագանձված անկանխիկ դրամական միջոցների չորս տոկոսի չափով, եթե վճարումը կամ բռնագանձումը տեղի է ունեցել կատարողական վարույթի հարուցմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  28

3) կողմերի հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում՝ բռնագանձման ենթակա գումարի մնացորդի երկու տոկոսի չափով, եթե հաշտության համաձայնությունը հարկադիր կատարողին է ներկայացվել կատարողական վարույթի հարուցումից հետո` երկու շաբաթվա ընթացքում, և բռնագանձման ենթակա գումարի մնացորդի չորս տոկոսի չափով, եթե հաշտության համաձայնությունը հարկադիր կատարողին է ներկայացվել կատարողական վարույթի հարուցմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո.
    4) բռնագանձված (առգրավված) կանխիկ դրամական միջոցների հինգ տոկոսի չափով.
    5) հարկադիր աճուրդով կամ սույն օրենքով սահմանված այլ ընթացակարգով հարկադիր կատարողի կողմից իրացված գույքի իրացման գնի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան պահանջների բավարարմանն ուղղվող գումարի 10 տոկոսը.
4. Եթե 100 հազար դրամ և ավելի գումարով դրամական պահանջի կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից հետո պարտավորության կատարման հետ չկապված հիմքով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, ապա, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կայուն գումարի, պահանջատիրոջից գանձվում է կատարողական վճար՝ փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան՝
    1) բռնագանձման ենթակա գումարի մնացորդի երկու տոկոսը, եթե կատարողական վարույթի ավարտման կամ կարճման հիմքը ծագել կամ հարկադիր կատարողին հայտնի է դարձել կատարողական վարույթի հարուցումից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում.
    2) բռնագանձման ենթակա գումարի մնացորդի չորս տոկոսը, եթե կատարողական վարույթի ավարտման կամ կարճման հիմքը ծագել կամ հարկադիր կատարողին հայտնի է դարձել կատարողական վարույթի հարուցմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  28

5. Եթե դրամական պահանջի կատարման վարույթն ավարտվում կամ կարճվում է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 11-րդ կետով կամ 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հարկադիր կատարման վերջին դիմումի ներկայացումից առաջ պարտավորության կատարման հիմքով, ապա Ծառայությունը պարտապանին է վերադարձնում նրանից գանձված կատարողական վճարների գումարը, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կայուն գումարը.
6. Պարբերական վճարումներ ենթադրող՝ ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դրամական պահանջների կատարման վարույթներով սույն հոդվածի 1-ին մասը, 3-րդ մասի 3-րդ կետը և 4-րդ մասը չեն կիրառվում, իսկ 3-րդ մասի մյուս կետերը կիրառվում են միայն այն դեպքում, երբ բռնագանձումը սույն օրենքով սահմանված հիմքերով տարածվել է պարտապանի գույքի վրա.
7. Ի լրումն սույն հոդվածի կանոնների՝
    1) սույն օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի հիման վրա գույքի պահպանության վճարների չափով կատարողական վճար է գանձվում պարտապանից կամ պահանջատիրոջից՝ կախված նրանից, թե սույն հոդվածով որ կողմի վրա է դրվում կատարողական վճար կատարելու պարտականությունը.
    2) սույն օրենքի 89-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փորձաքննության կատարման ծախսերի չափով կատարողական վճար է գանձվում նույն մասում նշված մասնագիտական եզրակացությունը ներկայացրած անձից, իսկ եթե պահանջատիրոջ պահանջով նշանակված փորձաքննությամբ հաստատվել է մասնագիտական եզրակացության արժանահավատությունը, ապա՝ պահանջատիրոջից.
    3) պահանջատիրոջից գանձվում է կատարողական վճար սույն օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելուն ուղղված փաստացի կատարված կատարողական ծախսերի չափով, բայց ոչ պակաս, քան բռնագանձման ենթակա գումարի մնացորդի մեկ տոկոսը։