FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  139.1

Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունը.
1. Խնամատար ծնողի ստանձնած պարտականությունների և հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է խնամատար ընտանիքում տեղավորված երեխայի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների վերահսկողություն.
2. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Խնամատարության պայմանագրի ողջ ժամանակահատվածում.
2.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությանն աջակցում է համայնքի սոցիալական աշխատողը, որն իր գործունեության իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ խնամատար ընտանիքի կամ հոգեզավակի, նրանց կենսապայմանների, փոխհարաբերությունների և երեխայի իրավունքների իրացման արդյունավետության վրա ազդող այլ պայմանների ու պատճառների մասին տեղեկատվությունն անհապաղ հայտնում է մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին.
3. Վերահսկողության ժամանակահատվածում խնամատար ծնողը վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցչին սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրամադրում է հոգեզավակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը ձեռք բերելուն խոչընդոտելու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի ներկայացուցիչը պարտավոր է այդ տեղեկությունն ստանալ անձամբ երեխայից.
5. Վերահսկողությունն իրականացվում է՝
    1) երեխայի, խնամատար ծնողի հետ պարբերաբար հանդիպումների և հարցազրույցների միջոցով.
    2) խնամատար ընտանիք պարբերաբար այցելությունների, մշտադիտարկման (մոնիտորինգ), տեղում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով.
6. Վերահսկողության ընթացքում կիրառվում են սույն օրենսգրքի 128.1-ին հոդվածի 6-10-րդ մասերով սահմանված դրույթները:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  139.1

7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղափոխումից հետո՝ եռօրյա ժամկետում, տեղեկացնել Խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին, որոնք պարտավոր են եռօրյա ժամկետում այդ փոփոխության մասին տեղեկացնել խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին.
8. Խնամատար ընտանիքներում վերահսկողության կարգը, խնամատար ընտանիքի հետ հանդիպումների և այցելությունների պարբերականությունը, ուսումնասիրության կարգը, վերահսկողության զեկույցների միասնական ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: