FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  326

Օտարերկրյա արբիտրաժի վճիռների ճանաչումը և կատարումը.
1. Օտարերկրյա պետությունների տարածքում կայացրած արբիտրաժների վճիռների (օտարերկրյա արբիտրաժային վճիռներ) ճանաչումն ու կատարումն իրականացնում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարանը նույն օրենքով նախատեսված դեպքերում.
2. Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման հարցերը քննվում են օտարերկրյա արբիտրաժի կողմի դիմումի հիման վրա.
3. Կողմը կարող է դիմել դատարան միայն արբիտրաժի վճիռը ճանաչելու համար՝ կախված նման վճռի բնույթից.
4. Կատարում պահանջող օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և կատարելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել օտարերկրյա արբիտրաժի վճռի հարկադիր կատարման` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում: