FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  5

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ. Թողարկվող սեփականաշնորհման սերտիֆիկատների ծավալը կազմում է սույն ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող գույքի հաշվեկշռային արժեքի 48 տոկոսը: Սեփականաշնորհման սերտիֆիկատները բաշխվում են դրանք ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներին` առանց դրանց անվանական արժեքի վճարման: Յուրաքանչյուր քաղաքացու տրվում է սեփականաշնորհման մեկ սերտիֆիկատ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի: Սերտիֆիկատների տպագրման, բաշխման և շրջանառության ծախսերը փոխհատուցելու համար մեկ սերտիֆիկատ ստանալու վճարի չափը կազմելու է 50 դրամ: Տարեկան ծրագրի շրջանակներում բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատները գործողության մեջ են մնում ծրագրերով իրականացվող սեփականաշնորհման ամբողջ ընթացքում: Սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման և բաշխման հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Սեփականաշնորհման սերտիֆիկատները բաշխելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ` քաղաքացիներին բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների ընդհանուր քանակի ոչ պակաս, քան 90 տոկոսը մարվելու դեպքում: Սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքը սահմանվում է 20 հազար դրամ: