FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  29

Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու դեպքում ծառայողական քննությունից մաս անջատելը.
1. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում ծառայողական քննության նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին.
2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին ուղարկելու հետ մեկտեղ ծառայողական քննություն նշանակող անձը որոշում է՝
    1) ծառայողական քննությունից մաս անջատել, անջատված մասով դադարեցնել կամ կասեցնել ծառայողական քննությունը, իսկ մյուս մասով նշանակել նոր ծառայողական քննություն.
    2) ծառայողական քննությունից մաս անջատել, անջատված մասով դադարեցնել կամ կասեցնել ծառայողական քննությունը, իսկ մյուս մասով շարունակել ծառայողական քննությունը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված ծառայողական քննության ժամկետները սահմանվում են սույն օրենքով ծառայողական քննություն նշանակելու համար սահմանված ընդհանուր կանոններով։