FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  26

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություն ունեցող հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց թույլտվություն ստանալու և այն դադարեցնելու առանձնահատկությունները.
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնում նշանակված անձն իր նշանակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և գրավոր համաձայնություն պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալու նպատակով լիազոր մարմին դիմելու համար, բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, որոնք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանում են Արտաքին հետախուզության ծառայությունից.
2. Մեկամսյա ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը և գրավոր համաձայնությունը չներկայացվելու դեպքում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնում նշանակված անձը համարվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չստացած.
3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնում նշանակված անձն ազատվում է զբաղեցրած պաշտոնից կամ լիազորությունները դադարեցվում են (ազատվում է ծառայությունից կամ ծառայությունը դադարեցվում է), եթե պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չի ստացել, թույլտվության տրամադրումը մերժվել է կամ ստացած թույլտվությունը օրենքով սահմանված կարգով դադարեցվել է։