Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 34 Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը. 1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները դիտավորությամբ խախտելը սահմանապահ վերակարգի մեջ գտնվող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող զինծառայողի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) խիստ նկատողություն. 2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչև մեկ ամիս ժամկետով. 3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով. 4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին. 5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեքից վեց ամիս ժամկետով. 6) զինվորական ծառայությունից արձակում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) նկատողություն. 2) խիստ նկատողություն. 3) գերատեսչական կրծքանշանից զրկում. 4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 10 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով. 5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին. 6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև չորս ամիս ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) խիստ նկատողություն. 2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով. 3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով. 4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով. 5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով. 6) զինվորական ծառայությունից արձակում: |