FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  118

Դատավորի պաշտոնում նշանակված անձի կողմից պաշտոնը ստանձնելը.
1. Դատավորի պաշտոնում նշանակված անձը նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Հանրապետության նախագահի մոտ, իսկ իրավունքի ուժով նշանակված լինելու դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստում տալիս է երդում. «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:».
2. Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում՝ ապահովելով հանրային հասանելիությունը, անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո դատավորն ստորագրում է ընթերցված տեքստը.
3. Անձը դատավորի պաշտոնն ստանձնում է երդման տեքստն ստորագրելու պահից: Հանրապետության նախագահի հրամանագիրը հրապարակվում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում: Իրավունքի ուժով նշանակված դատավորն իր լիազորություններն ստանձնած է համարվում սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հայտարարության հրապարակման պահից: