FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Աուդիտը.
1. Աուդիտն աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության ստուգումն է այդ տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ անկախ կարծիք արտահայտելու նպատակով, որն իրականացվում է աուդիտորական եզրակացություն տրամադրելու միջոցով.
2. Աուդիտն անցկացվում է օրենքով սահմանված դեպքերում (պարտադիր աուդիտ) կամ կամավոր (կամավոր աուդիտ): Ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով: Կամավոր աուդիտը կարող է իրականացվել այլ հիմունքներով (աուդիտի այլ ստանդարտներով և այլն).
3. Պարտադիր աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն են: Կամավոր աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունները կարող են պատրաստված լինել ինչպես Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի համաձայն, այնպես էլ այլ հիմունքներով: