FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Կազմակերպումն ու ղեկավարումը.
10. Հաղորդակցման միջոցը Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է նշանակի համապատասխան լիազոր անձ, որի հետ ասոցիացիան կարող է հաղորդակցվել սույն պայմանագրով սահմանված որևէ հարցի կապակցությամբ: Այդպիսի նշանակման բացակայության դեպքում, ասոցիացիայի համար որպես հաղորդակցման միջոց կարող է ծառայել բանկային գործառնության համար նշանակված անձը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Իրավական վիճակը, իմունիտետն ու արտոնությունները.
2. Կորպորացիայի իրավական վիճակը Կորպորացիան լիիրավ իրավաբանական անձ է, և մասնավորապես իրավունք ունի.
1. Պայմանագրեր կնքել 2. Ձեռք բերել և տնօրինել անշարժ ու շարժական գույք 3. Դատական գործ հարուցել: 3. Կորպորացիայի դատական իրավիճակը Կորպորացիայի դեմ կարող է հայց հարուցվել միայն հեղինակավոր, (կոմպետենտ), իրավասու դատարանին` այն անդամ-երկրների տարածքում, որտեղ Կորպորացիան ունի վարչություն, նշանակել մի գործակալ դատավարության մասին ծանուցագիր կամ նախազգուշացում ստանալու համար, կամ որտեղ թողարկել կամ երաշխավորել է արժեթղթեր: Այնուամենայնիվ, ոչ մի հայց չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն անձանց կողմից, որոնք հայց են հարուցում անդամ-երկրների համար կամ նրանցից պահանջներ են ստանում: Կորպորացիայի գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն որևէ ձևի կալանքի, սահմանափակման կամ բռնագրավման` առանց Կորպորացիայի դեմ վերջնական դատավճռի առկայության: 4. Գույքային իմունիտետ Կորպորացիայի գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման կամ գործադիր կամ օրենսդրական որևէ գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձևերի: 5. Արխիվների անձեռնմխելիությունը Կորպորացիայի արխիվներն անձեռնմխելի են: 6. Գույքային սահմանափակումներից ազատությունը Կորպորացիայի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության և որևէ բնույթի մորատորիումի (վճարումի դադարեցման) այն չափով, որքանով անհրաժեշտ է սույն պայմանագրով նախատեսվող և սույն պայմանագրի 3-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին ենթակա գործառնությունները իրականացնելու համար: 7. Հաղորդակցության արտոնությունը Կորպորացիայի պաշտոնական հաղորդակցություններին անդամ-երկրները նույն վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին: 8. Պաշտոնյաների և ծառայողների իմունիտետն ու արտոնությունները Կորպորացիայի բոլոր կառավարիչները, վարչապետները, փոխանորդները, պաշտոնյաներն ու ծառայողները.
1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական իմունիտետից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

2. Որպես այլ երկրների հպատակներ` նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է միևնույն իմունիտետ ներգաղթի սահմանափակումից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից, և միևնույն հնարավորությունները, փոխանակման սահմանափակումների վերաբերյալ ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին.
3. Նրանց տրամադրվում են ճանապարհորդելու միևնույն հնարավորություններն, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին: 9. Հարկային իմունիտետ ա) Կորպորացիան, նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված նրա գործառնություններն ու գործարքներն օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային իմունիտետից: Կորպորացիան ազատ է նաև որևէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականությունից:
    բ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի այն վարչապետի, փոխանորդի, պաշտոնյայի կամ ծառայողի աշխատավարձերից և Կորպորացիայի կողմից վճարվող այն վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:
    գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի թողարկած և ոչ մի բաժնետոմսից կամ արժեթղթից` ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն: Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Կորպորացիայի կողմից են թողարկված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ վճարման տեղը կամ արժույթը կլինի կամ էլ Կորպորացիայի կողմից հաստատված որևէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը:
    դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի կողմից երաշխավորված որևէ բաժնետոմսից կամ արժեթղթից` ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվիդենտը) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն: Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Կորպորացիայի կողմից են երաշխավորված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը Կորպորացիայի կողմից հաստատված որևէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը կլինի: