FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  468

Պայմանագիրը փոփոխելու և լուծելու կարգը.
1. Պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից.
1.1. Պայմանագրի ընդհանուր պայմանները (հոդված 443) միակողմանի կարելի է փոփոխել, եթե այդպիսի փոփոխման հնարավորությունը նախատեսված է կողմերի միջև կնքված, պայմանագրի ընդհանուր պայմաններին հղում պարունակող պայմանագրով կամ օրենքով.
1.2. Պայմանագրի ընդհանուր պայմանները (հոդված 443) միակողմանի փոփոխելու դեպքում դրանք փոփոխող կողմը փոփոխության վերաբերյալ մյուս կողմին տեղեկացնում է կողմերի միջև համաձայնեցված այնպիսի եղանակով, որն ապահովում է կատարված փոփոխություններին մատչելի եղանակով և ամբողջապես ծանոթանալու, դրանք պահպանելու և անփոփոխ կերպով վերարտադրելու հնարավորությունները: Փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է մինչև փոփոխությունն ուժի մեջ մտնելը՝ ողջամիտ ժամկետում, եթե պայմանագրով, օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ.
2. Կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում: