FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  968.6

Ֆոնդի ակտիվների առանձնացումը.
1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել իր սեփական ակտիվների և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի ակտիվների, ինչպես նաև տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում և առանձնացված հաշվառում.
2. Ֆոնդի ակտիվները կարող են օգտագործվել բացառապես տվյալ ֆոնդի կառավարման նպատակով.
3. Ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել ֆոնդի կառավարչի պարտավորությունների դիմաց, բացառությամբ այն գործարքներով ստանձնած պարտավորությունների, որոնք կապված են ֆոնդի կառավարման հետ և կնքվել են սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով.
4. Ֆոնդի մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում արգելվում է ֆոնդում նրա մասնաբաժնի առանձնացման պահանջի ներկայացումը: Սույն կետով նախատեսված դեպքում ֆոնդի մասնակցի պարտավորությունների դիմաց կարող է բռնագանձում տարածվել նրան պատկանող ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ՝ այդ փայի հաշվարկային արժեքի և ֆոնդի մասնակցի պարտավորության տարբերության փոխհատուցման պայմանով՝ հանելով ֆոնդի փայի իրացման, ներառյալ` հետգնման ներկայացման հետ կապված ծախսերը.
5.