FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  8

Խորհրդի նիստերը և որոշումներ կայացնելու կարգը.
1. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն չորս անգամ.
2. Խորհրդի արտահերթ նիստերը կարող է հրավիրել Խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, քննչական կոմիտեի նախագահի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև` Ուսումնական հարցերի հանձնաժողով), Խորհրդի առնվազն վեց անդամների կամ Ռեկտորի պահանջով։ Արդարադատության նախարարը կարող է արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ միայն սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-6-րդ, 8-11-րդ կետերով նախատեսված հարցեր քննարկելու համար.
3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն յոթ անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ առնվազն երեք անդամ.
4. Խորհուրդը սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկում և դրանց մասին որոշում է կայացնում հետևյալ կազմերով.
    1) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, դատավորների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների վերաբերյալ` միայն դատավոր և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով.
    2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, դատախազների, դատախազությունում պետական ծառայողների, դատական կարգադրիչների վերաբերյալ` միայն դատախազ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով.
    3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ՝ միայն քննիչ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  8

4) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ՝ միայն հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմերով հարցեր քննարկելիս Խորհրդի՝ համապատասխանաբար դատավոր, դատախազ անդամները, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են նիստին.
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցերի քննարկման ժամանակ Խորհրդի նիստը նախագահում է Խորհրդի նախագահը, եթե նա նաև Խորհրդի համապատասխան կազմի անդամ է։ Հակառակ դեպքում Խորհրդի տվյալ կազմի անդամները ձայների մեծամասնությամբ իրենց կազմից սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետով ընտրում են Խորհրդի նիստը նախագահող.
7. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը, արդարադատության նախարարը և Ռեկտորն իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու Խորհրդի նիստերին։ Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Խորհրդի որոշմամբ հրավիրված այլ անձինք.
8. Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմերով գործելիս՝ առնվազն 3 ձայնով` կողմ կամ դեմ քվեարկելով.
9. Խորհրդի նախագահը, իսկ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում` նիստը նախագահողը իր նախաձեռնությամբ և (կամ) ստացված առաջարկությունների հիման վրա սահմանում է Խորհրդի նիստերի օրակարգերը.
10. Խորհրդի արձանագրություններն ու որոշումները ստորագրում է Խորհրդի նախագահը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում ստորագրում են նիստը նախագահողը և նիստին մասնակցող անդամները։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  8

11. Ռեկտորը Խորհրդի նիստերի օրակարգի և ժամի մասին գրավոր տեղեկացնում է Խորհրդի անդամներին առնվազն 3 աշխատանքային օր առաջ.
12. Խորհրդի աշխատանքների տեխնիկական սպասարկումը և գործավարությունը կազմակերպում է Ռեկտորը։