Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 135.1 Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելը. 1. Համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունը համարվում է չկայացած, եթե՝ 1) ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի առաջադրվել, կամ 2) որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով չի գրանցվել (գրանցումը մերժվել է). 3) առաջադրված բոլոր կուսակցությունները գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից հետո ներկայացրել են ինքնաբացարկի մասին դիմում. 4) կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվից, և թեկնածուների ցանկը սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում չի համալրվել: 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակվում է նաև նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը։ Սույն մասով սահմանված կարգով նշանակված նոր ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը. 3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել վարչական դատարան, ապա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը ոչ ուշ, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 135.1 4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան, և վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը թողնվել է անփոփոխ, կամ որոշում է ընդունվել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, ապա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը ոչ ուշ, քան հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը. 5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակվում է նաև նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը: Սույն մասով սահմանված կարգով նշանակված նոր ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը. 6. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան, և վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը վերացվել է, և վերացել են ընտրությունները չկայացած ճանաչելու հիմքերը, ապա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո ընտրությունները չկայացած ճանաչելու պատճառով դադարած ընտրությունները շարունակվում են դադարման օրվանից. 7. Համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակվելու դեպքում ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական) չի կարող փոփոխվել: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 135.1 8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված ընտրության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, և սահմանելու վերսկսված ընտրությունների գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց։ |