Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Նախանույնացում իրականացնելու և հայտնաբերված անձանց նույնացման նպատակով նույնացման հանձնաժողովին ներկայացնելու համար իրավասու մարմինները. 1. Նախանույնացում իրականացնելու և հավանական զոհերին նույնացման ներկայացնելու համար իրավասու մարմիններն են՝ գործընկեր հասարակական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ իրավասու մարմիններ). 2. Իրավասու մարմինները մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կամ նրանց առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ստանում են ինքնուրույն իրականացրած աշխատանքների արդյունքում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից, անհատ քաղաքացիներից հնարավոր ցանկացած եղանակով՝ գրավոր, էլեկտրոնային նամակագրության, «թեժ գծերի» միջոցով և այլն. 3. Սույն օրենքով սահմանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով իրավասու մարմիններն ակտիվորեն փոխհամագործակցում և օգտագործում են միմյանց հնարավորությունները. 4. Սույն օրենքով սահմանված դրույթների կատարման օպերատիվությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը լիազորված են հանդես գալու և միմյանց միջև, ինչպես նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ փոխհամագործակցությունն իրականացնելու համապատասխան մասնագիտացված կամ պատասխանատու ստորաբաժանումների միջոցով. 5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում առավելագույնս օժանդակում են իրավասու մարմնին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմնին տրամադրում անձի կամ նրա հետ կապված հանգամանքների վերաբերյալ իրենց տնօրինման ներքո առկա անհրաժեշտ տեղեկությունները. 6. Իրավասու մարմինները, մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին համահունչ, օրենքով սահմանված կարգով պահպանում են իրենց հայտնի դարձած անձնական և այլ տեղեկությունների գաղտնիությունը: |