FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Համայնքային ծառայողի ատեստավորումը.
1. Համայնքային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ.
2. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո.
3. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա.
4. Ատեստավորումն անցկացվում է համայնքային ծառայողի անմիջական մասնակցությամբ.
5. Ատեստավորման ենթակա չեն՝
    ա) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող համայնքային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
    բ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած համայնքային ծառայողները վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
    գ) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող, վերապատրաստում անցնող համայնքային ծառայողները, եթե նրանք այդպիսի ցանկություն չեն հայտնել.
    դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողները: Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող համայնքային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար: Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ համայնքային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Սույն մասի «ա» կետը չի տարածվում սույն օրենքի 14.1-ին հոդվածի 4-րդ մասով և 29-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա.
6. Ատեստավորման ենթակա համայնքային ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման մասին.
7. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է համայնքային ծառայողի ծառայողական բնութագիրը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Ծառայողական բնութագիրը պետք է պարունակի համայնքային ծառայողի մասին տվյալներ և նրա` գործնական, մարդկային հատկանիշների ու ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում համայնքային ծառայողի կատարած աշխատանքների մասին կիսամյակը մեկ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա: Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում համայնքային ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա նրա տված եզրակացություններն իրավաբանական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա համայնքային ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Համայնքային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին.
8. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.
    ա) փաստաթղթային.
    բ) թեստավորման և հարցազրույցի.
9. Փաստաթղթային ատեստավորման ենթակա են այն համայնքային ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված համապատասխան դասային աստիճանից բարձր դասային աստիճան կամ համայնքային ծառայության նույն պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են: Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով: Փաստաթղթային ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
    ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
    բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով.
10. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են համայնքային այն ծառայողները`
    ա) ովքեր փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

բ) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ պարբերության «բ» կետում նշված որոշումը: Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով.
11. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել համայնքային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա.
12. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
    բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
    դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Ատեստավորման հանձնաժողովի որոշումները, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի որոշումները պարտադիր են համայնքային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար.
13. Համայնքային ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով.
14. Ատեստավորման արդյունքները սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 10.1-րդ մասերով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ներկայացվում են ատեստավորված համայնքային ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնում չհամապատասխանելու արդյունքի դեպքում ոչ ուշ, քան աշխատանքային երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում` նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: 16. Սույն օրենքի հիման վրա համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: