Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կարգավիճակը և դրանց շրջանառության սահմանափակումները. 1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայը սոցիալական նպատակներով թողարկվող անվանական արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու)՝ սույն օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքը. 2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը պետությունը ձեռք է բերում սոցիալական վճար կատարող անձանց համար (օգտին)՝ յուրաքանչյուր անձի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված չափով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը պետության կողմից դրանց ձեռք բերման պահից հանդիսանում են մասնակցի սեփականությունը. 3. Մասնակցի լռությունը (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում չներկայացնելը) համարվում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունն ընդունելու կամքի արտահայտություն (պետության կողմից հօգուտ իրեն կնքված և կնքվելիք կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռք բերման պայմանագրերով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում): Մասնակիցը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով մասնակիցների ռեեստրը վարողին: Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու իրավունքից անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ. 4. Անձի կողմից մեկ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայի ընդունումը նշանակում է սույն օրենքով սահմանված կարգով իր համար ձեռք բերված բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդունում՝ անկախ դրանց թողարկման ժամկետից: Կենսաթոշակային ֆոնդի փայերի մասնակի ընդունում կամ կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից մասնակի հրաժարում չի թույլատրվում. 5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը կարող են տիրապետվել, տնօրինվել, օգտագործվել բացառապես սույն օրենքով սահմանված կարգով և նպատակներով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով հավաստվող իրավունքները ենթակա չեն փոխանցման, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 6. Մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին կենսաթոշակային ֆոնդի փայերից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի փայերն անցնում են պետության սեփականությանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 7. Մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում պետությունը շարունակում է սույն օրենքով սահմանված կարգով տվյալ անձի համար (օգտին) կուտակային հատկացումների փոխանցումը, որոնց դիմաց ձեռք բերված (տվյալ անձի անունով բացված կենսաթոշակային հաշվին փոխանցված) կենսաթոշակային ֆոնդի փայերը հանդիսանում են պետության սեփականությունը. 8. Պետությունը սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում չի կարող ընտրել ֆոնդեր և(կամ) փոխանակել կենսաթոշակային ֆոնդի փայերը: Ֆոնդի ընտրություն չկատարած անձի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարվում է սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով. 9. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոնները պետք է սահմանեն կենսաթոշակային ֆոնդի փայի տնօրինման, տիրապետման և օգտագործման` սույն օրենքով սահմանված սահմանափակումները և պայմանները. 10. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք չունի սույն օրենքով սահմանված կարգով ընտրելու պարտադիր կենսաթոշակային ֆոնդ կամ ֆոնդի կառավարիչ, փոխանակելու փայերը, դիմելու կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները ստանալու համար, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու և արդյունքում ձևավորված դրամական միջոցները փոխանցելու օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին մինչև մասնակիցների ռեեստրը վարողին սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 11. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացրած անձը ցանկացած ժամանակ կարող է դիմում ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին՝ իր անունով բացված կենսաթոշակային հաշվին փոխանցված կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունն ընդունելու վերաբերյալ, որի դեպքում նախկինում իր կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ներկայացրած դիմումը համարվում է չեղարկված: Սույն մասով նախատեսված դիմում ներկայացրած անձի համար պետության կողմից հօգուտ իրեն նախկինում ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ սեփականության իրավունքը իրեն է փոխանցվում դիմումը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու պահից, իսկ հետագայում ձեռք բերվելիք փայերի նկատմամբ սեփականության իրավունքը` պետության կողմից դրանք ձեռք բերելու պահից: Սույն մասով նախատեսված իրավունքից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարման դիմում ներկայացրած անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ. 12. Մասնակիցն իրավունք ունի դիմելու կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված դրամական միջոցները ստանալու համար միայն սույն օրենքի 11-րդ և 12-րդ գլուխներով նախատեսված դեպքերում և կարգով. 13. Կենսաթոշակային ֆոնդի փայը մասնակցի կողմից չի կարող՝ 1) գրավադրվել. 2) ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում. 3) նվիրաբերվել կամ օտարվել որևէ այլ եղանակով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 4) օգտագործվել որևէ այլ եղանակով, քան սահմանված է սույն օրենքով. 14. Մասնակցի պարտավորությունների համար մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի վրա բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը. 15. Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարված անձի մահվան դեպքում կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդերի փայերը մարվում են, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: |