FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  288

Փոստային կապի նշանակված օպերատորի՝ միջազգային փոստային առաքանիների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը դրանք միջազգային փոստափոխանակման վայրի (հաստատության) մաքսային հսկողության գոտում տեղավորելու դեպքում, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը.
1. Միջազգային փոստային առաքանիների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ փոստային կապի նշանակված օպերատորի պարտավորությունն առաջանում է միջազգային փոստային առաքանիները միջազգային փոստափոխանակման վայրի (հաստատության) մաքսային հսկողության գոտում տեղավորելու պահից.
2. Միջազգային փոստային առաքանիների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ փոստային կապի նշանակված օպերատորի պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների հանձնում դրանք ստացողին՝ կապված միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների բացթողման հետ.
    2) միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների վերադարձ դրանք ուղարկողին՝ սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածի 14-րդ կետին կամ 17-րդ կետին համապատասխան.
    3) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում.
    4) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով միջազգային փոստային առաքանիների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ տեղափոխման (փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ միջազգային փոստային առաքանիների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան նման ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան այդ միջազգային փոստային առաքանիների նկատմամբ վրա է հասել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.
    5) միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
    6) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  288

7) միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել.
3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում.
4. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում միջազգային փոստային առաքանիների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետ է համարվում՝
    1) միջազգային փոստային առաքանիների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի՝ միջազգային փոստային առաքանիների կորստի օրը, իսկ եթե այդ օրը պարզված չէ՝ այդ կորուստը հայտնաբերելու օրը.
    2) միջազգային փոստային առաքանիները ստացողին մինչև միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների՝ մաքսային մարմնի կողմից բացթողումը հանձնելու դեպքում՝ դրանք ստացողին հանձնելու օրը, իսկ եթե այդ օրը պարզված չէ՝ այդ հանձնումը հայտնաբերելու օրը.
5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը հաշվարկելու համար սույն Օրենսգրքի 287-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված չափով: Ընդ որում, այդ միջազգային փոստային առաքանիների համաքաշի մեջ չի ներառվում նամակագրական թղթակցության առանձին տեսակների (կույրերի համար նախատեսված աերոգամների, փոստային բացիկների, նամակների և առաքանիների) քաշը: Գլուխ 41
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  288

Միության մաքսային սահմանով խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկությունները