Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 6
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները` փոխկապակցված անձ` անձ, որը (ուղղակի կամ անուղղակի) տիրապետում է կամ վերահսկում մեկ այլ անձի, տիրապետվում կամ վերահսկվում վերջինիս կողմից, կամ վերջինիս հետ միասին պատկանում միևնույն սեփականատիրոջը (սեփականատերերին): Սույն հասկացության մեջ «տիրապետել» նշանակում է ունենալ 20 տոկոսից ավելի բաժնետիրական մասնակցություն (կամ դրա համարժեքը). սիրողական ռադիո` շահույթի նպատակ չհետապնդող ռադիոկապ ռադիոսիրողների միջև, այդ թվում` հաղորդակցություն, որն ուղղակիորեն առնչվում է մարդու կյանքի նկատմամբ որևէ սպառնալիքի կամ որևէ դժբախտ պատահարի կանխարգելման, կամ դժբախտ պատահարների հետևանքների վերացման հետ. իրավասու մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որն իրավասու է իրականացնելու սույն օրենքով վերապահված լիազորություններ. ռադիոկանչի նշան` թվերի կամ տառերի համադրություն, որն օգտագործվում է ռադիոառաքող կայանի նույնացման (իդենտիֆիկացման) համար. տեղադրում` ցանցի օպերատորի կողմից ֆիզիկական տարածքի և տեխնիկական պայմանների տրամադրում իրավազոր ծառայություններ մատուցողի համար` ֆիզիկական և վիրտուալ տեղադրման միջոցով վերջինիս սարքավորումների անհրաժեշտ տեղակայումն ու կապակցումն ապահովելու համար. Կարգավորող` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծվող Հանձնաժողով. գերիշխող օպերատոր` օպերատոր, որը Կարգավորողի կողմից ճանաչվել է որպես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող. ծառայությունների մատուցման մեջ գերիշխող` ծառայություններ մատուցող, որը Կարգավորողի կողմից ճանաչվել է հանրային էլեկտրոնային հաղորդակցության որևէ ծառայության մատուցման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 էլեկտրոնային հաղորդակցության ցանց` հաղորդման համակարգ, իսկ համապատասխան դեպքերում` նաև միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս հաղորդել ազդակներ (սիգնալներ) մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով, այդ թվում` արբանյակային ցանցով, ամրակցված ցանցով և շարժական կապի երկրային ցանցով, էլեկտրական էներգիայի գծային համակարգերով այնպես, որ դրանք օգտագործվեն ազդակների հաղորդման համար` անկախ հաղորդվող տեղեկատվության տեսակից. էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն` ծառայություն, որը, որպես կանոն, մատուցվում է հատուցման դիմաց, և ամբողջությամբ կամ մասամբ բաղկացած է էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ազդակների հաղորդումից, իսկ համապատասխան դեպքերում` ազդակների ուղղորդումից, սակայն չի ներառում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ խմբագրական հսկողություն տրամադրող կամ իրականացնող ծառայությունները. հաճախորդ կամ բաժանորդ` ցանկացած անձ, որն օգտագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ կամ դիմում է դրանց օգտագործման համար: Սույն հասկացությունը չի տարածվում այն անձանց վրա, որոնք առաջարկում կամ մատուցում են հեռահաղորդակցության ծառայություններ. վերջնական օգտագործող` ցանկացած անձ, որն օգտագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, սակայն այդպիսիք չի առաջարկում երրորդ անձանց. ռադիոհաճախականություն` էլեկտրամագնիսական տատանումների հաճախականություն, որը սահմանվում է ռադիոհաճախականության սպեկտրի միավոր բաղադրիչը նշելու համար. ռադիոհաճախականությունների տիրույթ` հաճախականությունների միջակայք, որը սահմանափակված է ստորին և վերին եզրային հաճախականություններով. ռադիոհաճախականությունների սպեկտր` Հեռահաղորդակցության միջազգային միության հաստատած ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որը կարող է օգտագործվել ռադիոէլեկտրոնային միջոցների կամ բարձր հաճախականության սարքերի գործունեության համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատված` ռադիոհաճախականությունների տիրույթից օգտագործման որոշակի նպատակների համար առանձնացված՝ ստորին և վերին եզրային հաճախականություններով սահմանափակված հաճախականությունների միջակայք. կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր` ռադիոհաճախականությունների և ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որը նախատեսված է միայն պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար. ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն` սույն օրենքի համաձայն տրված թույլտվություն, որը թույլ է տալիս օգտագործել ռադիոհաճախականության որոշակի հատված. նույնացման (իդենտիֆիկացման) կոդ` աշխարհագրական տեղը բնորոշող թվերի համադրություն, որն օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կամ դրա որևէ մասի օգտագործումը կազմակերպելու համար՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն տրամադրող կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց շահագործող օպերատորին նույնացնելու նպատակով. պատմականորեն գերիշխող օպերատոր կամ ծառայությունների մատուցման մեջ պատմականորեն գերիշխող` «Արմենիա Տելեֆոն Քոմպանի» ընկերությունը և վերջինիս իրավահաջորդները. փոխկապակցում` միևնույն կամ տարբեր էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողների կողմից օգտագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու ցանցերի ֆիզիկական և տրամաբանական կապակցումը, որի արդյունքում մեկ ծառայություն մատուցողի օգտագործողները հնարավորություն են ունենում տեղեկատվություն փոխանակել միևնույն կամ մեկ այլ ծառայություն մատուցողի օգտագործողների հետ կամ էլ հասանելիություն ստանալ մեկ այլ ծառայություն մատուցողի ծառայություններին. ինտերնետ հասանելիություն` ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի հասանելիությունը՝ ցանցերը միասին կապելու նպատակով` հաղորդակցության համար որպես հիմք օգտագործելով հաղորդման արձանագրություններ կամ ինտերնետային արձանագրություններ, կամ դրանք փոփոխող կամ փոխարինող ցանկացած այլ արձանագրություններ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 ինտերնետային ծառայություն մատուցող` անձ, որը մատուցում է ինտերնետ հասանելիության ծառայություն. վարձակալված գիծ` էլեկտրոնային հաղորդակցության բոլոր այն միջոցները, որոնք ցանցի ծագման և ավարտի կետերի միջև ապահովում են թափանցիկ հաղորդման հնարավորություն, սակայն չեն ներառում օգտագործողի կողմից հսկվող միացման-անջատման գործառույթները. կարգավորվող անձ` ցանցի լիցենզիա կամ համարի կամ կոդերի զբաղեցման կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն կամ սույն օրենքի համաձայն ծանուցում ներկայացնելու պարտավորություն ունեցող անձ. գծի ենթակառուցվածք` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի այն մասը, որը մշտապես ամրակցված է հողին կամ ջրային մարմնի հատակին և առանց սահմանափակումների ներառում է մալուխները, լարերը, մալուխի մեկուսացման փողակները և խողովակները, ռադիո աշտարակները կամ ձողանների միացումները, ինչպես նաև անհրաժեշտ խաչաձև կապակցումները: Այս հասկացությունը չի ներառում միացման-անջատման հարմարությունները. թվային շարք` հերթականությամբ դասավորված թվերի շարք, որն օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման համար. համարի կամ կոդերի զբաղեցում` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողին համարի տրամադրումը, որը երաշխավորում է տվյալ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից թվային շարքի, նույնացման կոդի կամ կարճ կոդի օգտագործումը. օպերատոր` ցանկացած անձ, որը Կարգավորողի կողմից լիազորված է տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով: Իր ցանցով ծառայություններ մատուցելու դեպքում օպերատորը համարվում է ծառայություններ մատուցող. ցանցի լիցենզիա` սույն օրենքի համաձայն տրված բարդ լիցենզիա, որը լիցենզավորված անձին իրավունք է վերապահում ունենալ և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց. անձ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ֆիզիկական կամ իրավաբանական անձ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց` էլեկտրոնային հաղորդակցության ցանց, որն ամբողջովին կամ հիմնականում օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, որն առաջարկվում է հանրությանը կամ վերջնական օգտագործողների այնպիսի խմբակարգերի, որոնց շնորհիվ այն, ըստ էության, ուղղակիորեն հասանելի է դառնում հանրությանը. իրական ժամանակ կամ գրեթե իրական ժամանակ` այնպիսի ուղիներով փոխանցվող հաղորդում, որոնց բնորոշ է յուրաքանչյուր ուղղությամբ 400 միլիվայրկյանից պակաս ցանցային ուշացումներ կամ ավելի երկար ուշացումներ, եթե Կարգավորողը գտնում է, որ հաղորդակցության կողմերն այդ դեպքում ևս ընկալում են հաղորդակցությունը որպես իրական ժամանակում տեղի ունեցող. կարճ կոդ կամ ծառայության կոդ` մինչև հինգ թվանշաններից կազմված թիվ, որը թույլ է տալիս բաժանորդներին օգտագործել համարների պարզեցված հավաքում, որպեսզի ելք ստանա դեպի օպերատորը կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողը, տեղեկատուն կամ այլ անձը, այդ թվում` ոստիկանությունը, շտապ բուժօգնությունը և փրկարարական ծառայությունը. ծառայություններ մատուցող` Կարգավորողի կողմից լիազորված կամ Կարգավորողին սույն օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած ցանկացած անձ, որն առաջարկում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ. ձայնային ծառայություն` տեղական կամ միջազգային հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության մատուցում, որն ամբողջովին կամ մասամբ կազմված է իրական ժամանակում կամ գրեթե իրական ժամանակում երկկողմ ձայնային հաղորդակցությունից` անկախ դրա հիմքում ընկած տեխնոլոգիայից և որի համար ամբողջովին կամ մասամբ օգտագործվում է հանրային համակցման ցանցը. սակագին` սպառողներին մատուցվող ծառայությունների մատուցման պայմանները և գինը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 վերջնակետային սարքավորում` այն սարքավորումը կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում, որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն): |