Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը. 1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել մասնաճյուղ կամ ներկայացուցչություն՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին նախապես տեղեկացնելով Կենտրոնական բանկին. 2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տված լիազորությունների սահմանում և նրա անունից կրիպտոակտիվներով ծառայություններ է մատուցում: Մասնաճյուղը կարող է մատուցել կրիպտոակտիվներով միայն այն ծառայությունները, որոնց մատուցման համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը ստացել է լիցենզիա. 3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներկայացուցչությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված առանձնացված ստորաբաժանում է, որը ներկայացնում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին, ուսումնասիրում է կրիպտոակտիվների շուկան, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունք չունի. 4. Կենտրոնական բանկը կարող է պահանջել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնել, եթե մասնաճյուղը 12 ամսվա ընթացքում չի մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության դադարեցման, ինչպես նաև գործունեության ժամանակավոր դադարեցման կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնել կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել, եթե դա կարող է վտանգել հաճախորդների շահերը: |