Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 299 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառումից հանումը. 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման որոշում կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, պաշտոնական ինտերնետային կայքի հասցեն և լուծարման թույլտվություն տալու վերաբերյալ տեղեկատվությունը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալներն ստանալուց հետո հարկային մարմինը լուծարվող կազմակերպությունում իրականացնում է համալիր հարկային ստուգում. 3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կազմակերպությանը գրանցումից հանելու մասին գրառում կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է տեղեկատվություն կազմակերպությանը գրանցումից հանելու մասին գրառում կատարելու տարվա, ամսվա և ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ ձևով արդիականանում են միասնական գրանցամատյանում, և այդ պահից կազմակերպությունը համարվում է հաշվառումից հանված: |