Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 ՊԱԼԱՏԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ. 1. Պալատի գործադիր մարմինը պալատի տնօրինությունն է. 2. Պալատի տնօրինությունը գլխավորում է գործադիր տնօրենը. 3. Պալատի գործադիր տնօրենը` ա) ի պաշտոնե հանդիսանում է պալատի նախագահության անդամ. բ) ղեկավարում է պալատի ընթացիկ գործունեությունը. գ) կազմակերպում է պալատի նախագահության որոշումների և նախագահի հանձնարարականների կատարումը. դ) պալատի նախագահության հաստատմանն է ներկայացնում պալատի տնօրինության գործունեության ծրագրերի նախագծերը, ինչպես նաև այդ ծրագրերի կատարման մասին հաշվետվությունները. ե) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում տնօրինության աշխատակիցներին, որոշումներ է կայացնում նրանց խրախուսելու կամ տույժի ենթարկելու վերաբերյալ. զ) իր իրավասության շրջանակներում գործում է պալատի անունից և իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ: |