FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  34.1

Կարգապահական հանձնաժողովը.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ ծառայողական քննությունն իրականացնում է կարգապահական հանձնաժողովը.
2. Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է ութ անդամից: Հանձնաժողովի կազմում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, հակակոռուպցիոն կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, գլխավոր դատախազության ներկայացրած մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան գիտնական, վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով, բացառությամբ հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի: Կարգապահական հանձնաժողովում նոր անդամներն ստանձնում են իրենց լիազորությունները կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը: Կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարգապահական հանձնաժողովի նոր անդամները նշանակվում և ստանձնում են իրենց լիազորությունները պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում.
3. Կարգապահական հանձնաժողովի՝ վիճակահանությամբ ընտրվող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վիճակահանության անցկացման կարգը, ինչպես նաև իրավաբան գիտնականի ընտրության կարգը, կարգապահական հանձնաժողովի անհատական կազմը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը.
4. Կարգապահական հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
5. Կարգապահական հանձնաժողովի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով.
6. Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է.
7. Կարգապահական հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  34.1

8. Կարգապահական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կարգապահական հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Կարգապահական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: