FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  402

Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմանները.
1. Որպես մաքսային ներկայացուցիչ գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայմաններն են՝
    1) ռիսկի ապահովագրության պայմանագրի առկայությունը մաքսային ներկայացուցչի քաղաքացիական պատասխանատվության համար, որը կարող է առաջանալ ներկայացվող անձանց գույքին վնաս հասցվելու կամ այդ անձանց հետ պայմանագիրը խախտելու հետևանքով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ապահովագրական գումարի չափով.
    2) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող չափով, իսկ այն իրավաբանական անձի դեպքում, որի՝ որպես մաքսային ներկայացուցչի գործունեության ոլորտը կսահմանափակվի այն ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացմամբ, որոնց դեպքում արտահանման մաքսատուրքեր չեն գանձվում և որոնք ձևակերպվում են «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող չափով.
    3) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու համար մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման՝ սահմանված ժամկետում չկատարված պարտավորության բացակայությունը.
    4) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներին համապատասխանությունը և այլ պայմանների պահպանումը.
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ որպես մաքսային ներկայացուցիչ գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է հանդիսանում այդ անձի աշխատակազմում առնվազն 2 աշխատողների առկայությունը, որոնք ունեն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող որակավորման պահանջներին իրենց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ: