FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  201

Արտագնա մաքսային ստուգման ժամանակ ապրանքների վրա արգելանք դնելու, ապրանքները և փաստաթղթերն առգրավելու կարգը.
1. Ապրանքների վրա արգելանք դնելը և ապրանքների առգրավումն իրականացվում են Միության մաքսային օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված նպատակներով.
2. Արտագնա մաքսային ստուգման ժամանակ ապրանքների վրա արգելանք դնելու հիմքերն են՝
    1) հատուկ դրոշմանիշներ, նույնականացման նշաններ կամ այլ եղանակներով կատարված նշագրում չունեցող ապրանքների տեղափոխումը, եթե ապրանքների դրոշմանիշները, նույնականացման նշանները, նշագրումը նախատեսված են Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ, կամ կեղծված դրոշմանիշներով կամ նույնականացման միջոցներով ապրանքների հայտնաբերումը.
    2) ստուգվող անձի առևտրային փաստաթղթերում ապրանքների հայտարարագրման կամ բաց թողնման փաստերը հաստատող տեղեկությունների բացակայությունը, եթե Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրության համաձայն առևտրային փաստաթղթերում այդ տեղեկությունների նշումը պարտադիր է, ինչպես նաև ոչ հավաստի տեղեկությունների բացահայտումը կամ Հայաստանի Հանրապետության կամ Միության մաքսային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի բացակայությունը.
    3) պայմանական բաց թողնված ապրանքները` նախատեսված նպատակից տարբերվող նպատակով օգտագործելու փաստերի բացահայտումը.
    4) մաքսատուրքի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունների տրամադրման պայմանների կամ կարգի չպահպանման մասին փաստերի բացահայտումը.
    5) մաքսային ընթացակարգի պայմանների և պահանջների խախտումներով ապրանքների օգտագործման մասին վկայող փաստերի բացահայտումը.
3. Ապրանքների վրա արգելանքը դրանց տնօրինման և օգտագործման արգելքն է։ Արգելանքի տակ գտնվող ապրանքները փոխանցվում են դրանց տիրապետողին կամ այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի պահպանմանը.
4. Արգելանքի տակ դրված ապրանքների օգտագործումը կարող է թույլատրվել արտագնա մաքսային ստուգումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ այդպիսի ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի դիմումի հիման վրա.
5. Արգելանքի տակ գտնվող ապրանքների փոխանցումն այլ անձանց, դրանց օտարումը կամ այլ կերպ տնօրինումը արգելվում է։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  201

6. Ստուգվող ապրանքները կարող են առգրավվել, եթե բացահայտվել է, որ դրանց ներմուծումը Միության մաքսային տարածք կամ Հայաստանի Հանրապետության տարածք արգելված է, ինչպես նաև, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ապրանքների արգելանքը դրանց պահպանման համար բավարար միջոց չէ.
7. Առգրավված ապրանքները տեղավորվում են ժամանակավոր պահպանման պահեստներում՝ սույն օրենքով սահմանված կարգով.
8. Արտագնա մաքսային ստուգման ժամանակ փաստաթղթերի պատճենների ներկայացումն անբավարար համարվելու դեպքում, եթե հիմքեր կան ենթադրելու, որ փաստաթղթերի բնօրինակները կարող են ոչնչացվել, թաքցվել, ուղղվել կամ փոփոխվել, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի առգրավելու փաստաթղթերի բնօրինակները։ Փաստաթղթերի բնօրինակների առգրավման ժամանակ կազմվում է փաստաթղթերի բնօրինակների առգրավման արձանագրություն՝ երկու օրինակից.
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված արձանագրության մի օրինակը առգրավված փաստաթղթերի պատճենների հետ փոխանցվում է ստուգվող անձին։ Փաստաթղթերի պատճենների վրա նշվում են փաստաթղթերի բնօրինակների առգրավման արձանագրության համարն ու ամսաթիվը: Փաստաթղթերի պատճեններն ստորագրում են դրանք առգրավող պաշտոնատար անձինք.
10. Ապրանքների, փաստաթղթերի առգրավումը և ապրանքների վրա արգելանք դնելն իրականացվում են արտագնա մաքսային ստուգում անցկացնող պաշտոնատար անձի հիմնավորված որոշման հիման վրա՝ ստուգվող անձի և առնվազն երկու ընթերակաների ներկայությամբ.
11. Բոլոր առգրավվող ապրանքները, փաստաթղթերը կամ ապրանքները, որոնց վրա արգելանք է դրվում, ներկայացվում են ընթերականերին, սույն օրենքով նախատեսված` առգրավման գործողություններին մասնակցող այլ անձանց, որից հետո, ըստ անհրաժեշտության, փաթեթավորվում, կնքվում կամ կապարակնքվում են.
12. Առգրավված փաստաթղթերը համարակալում և ստորագրում է ստուգվող անձը կամ նրա լիազորած անձը.
13. Առգրավվող փաստաթղթերն ստուգվող անձի կամ նրա լիազորած անձի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում փաստաթղթերի առգրավման արձանագրության մեջ այդ մասին արտագնա մաքսային ստուգում անցկացնող պաշտոնատար անձը կատարում է համապատասխան նշում։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  201

14. Ապրանքների, փաստաթղթերի առգրավումը, ապրանքների վրա արգելանք դնելը ձևակերպվում են արձանագրությամբ, որի մեջ մանրամասն նկարագրվում են առգրավված ապրանքները, փաստաթղթերը կամ այն ապրանքները, որոնց վրա արգելանք է դրվել՝ դրանց անվանումների, քանակի և անհատական հատկանիշների նշումով։ Նշված արձանագրությունն ստորագրում են առգրավումը կամ արգելանքը իրականացրած պաշտոնատար անձը և ստուգվող անձը, ինչպես նաև ընթերակաները։ Արձանագրության պատճենը հանձնվում է ստուգվող անձին կամ նրա լիազորած անձին.
15. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը և դրված արգելանքի հանումն իրականացվում են արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից ոչ ուշ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ենթակա են վերցման սույն օրենքին համապատասխան, կամ այն դեպքում, երբ ապրանքները, փաստաթղթերը ենթակա են արգելանքի վերցման կամ առգրավման՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան.
16. Սույն հոդվածին համապատասխան՝ առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձը և դրված արգելանքի հանումն իրականացվում են մաքսային մարմնի՝ արտագնա մաքսային ստուգումն անցկացրած պաշտոնատար անձի որոշման հիման վրա.
17. Առգրավված ապրանքների, փաստաթղթերի վերադարձի, դրված արգելանքի հանումը ձևակերպվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի և ստուգված անձի կողմից ստորագրված արձանագրությամբ, որը կազմվում է երկու օրինակից: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է ստուգված անձին, իսկ մյուսը պահպանվում է մաքսային մարմնում.
18. Առգրավված ապրանքների պահպանման ծախսերը կրում է առգրավված ապրանքների նկատմամբ տնօրինման, տիրապետման, օգտագործման իրավունք ունեցող անձը.
19. Ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Կառավարության սահմանած կարգով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  201

20. Այն դեպքերում, երբ առգրավված ապրանքները, փաստաթղթերը սույն հոդվածի 9-րդ մասին համապատասխան, վերադարձման ենթակա չեն, դրանք արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվանից համարվում են՝
    1) սույն օրենքի 248-րդ հոդվածով նախատեսված հիմքերով արգելանքի վերցված կամ 2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի շրջանակում վերցված կամ 3) քրեական վարույթի շրջանակում առգրավված.
21. Սույն հոդվածի 20-րդ մասում նշված դեպքերում արտագնա մաքսային ստուգման ակտի մեջ նշվում է այն արձանագրության համարը, որի հիման վրա ապրանքները և փաստաթղթերն առգրավվել են.
22. Արտագնա մաքսային ստուգման ավարտի օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում չպահանջված՝ առգրավված ապրանքները հանձնվում են Հայաստանի Հանրապետությանը` քրեական վարույթի շրջանակում դատական ակտի համաձայն.
23. Ապրանքների առգրավման հիմքերը կամ դրանց պահպանման անհրաժեշտությունը վերանալուց հետո այդ ապրանքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին: