FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  14

Ապաստան հայցողների կենսաապահովման պայմանները.
1. Կացարանի կարիք ունեցող ապաստան հայցողները մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը տեղավորվում են ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում (այսուհետ` Ժամանակավոր տեղավորման կենտրոն), որն այդ նպատակով ստեղծված հատուկ հաստատություն է: Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորված ապաստան հայցողներին տրամադրվում են կենսաապահովման պայմաններ՝ համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածի.
2. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում այն ապաստան հայցողներին, որոնք կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեն, տրամադրվում է դրամական օգնություն՝ Կառավարության սահմանած կարգով.
3. Ապաստան հայցողների կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու համար տրամադրվող դրամական օգնությունը սահմանելիս հաշվի են առնվում այդ անձանց հատուկ կարիքները.
4. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանում է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը: