FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  38

Հերթական նստաշրջանի օրակարգը.
1. Հերթական նստաշրջանի օրակարգում կարող են ընդգրկվել միայն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված, այդ թվում՝ նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը.
2. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվում են հերթական նիստերի առաջին օրվա դրությամբ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու ենթակա հետևյալ հարցերը.
    1) պարտադիր քննարկման ենթակա հարցերը,
    2) այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է.
3. Պարտադիր քննարկման ենթակա հարցերն են՝
    1) թափուր պաշտոնում ընտրության կամ նշանակման մասին հարցը.
    2) Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը.
    3) Կառավարության վստահության հարցը.
    4) Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը.
    5) վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը.
    6) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը.
    7) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձի լիազորությունները դադարեցնելու մասին հարցերը.
7.1) ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա` այդ ինքնավար մարմնի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին հարցը.
    8) պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը.
    9) Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը.
    10) խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը.
    11) ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը.
    12) խմբակցության կողմից առաջնահերթ համարված օրենքի նախագիծը.
    13) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը.
    14) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը.
    15) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը.
    16) Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  38

17) Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ ներկայացված հայտարարության կամ ուղերձի նախագիծը.
    18) պետական մարմինների, պաշտոնատար անձանց զեկույցները, հաղորդումները և հաշվետվությունները.
18.1) Սահմանադրության փոփոխության կամ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը.
18.2) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեի անցկացումը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով կասեցվել է, ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը.
    19) օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը.
4. Պարտադիր քննարկման ենթակա հարցերը հերթական նստաշրջանի և նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվում են միաժամանակ, բացառությամբ՝
    1) սույն հոդվածի 3-րդ մասի 18-րդ կետում նշված հարցերի, որոնք հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ երկամսյա ժամկետում.
    2) սույն հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի, որոնք հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվում են համապատասխան նախագծի առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու պահից, իսկ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով.
5. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագիծը կազմված է հետևյալ բաժիններից.
    1) առաջին բաժին, որտեղ ներառվում են նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված, ինչպես նաև պարտադիր քննարկման ենթակա հարցերը.
    2) երկրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն, բացառությամբ Կանոնակարգի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի, ինչպես նաև Կանոնակարգի 78-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով այլընտրանքային համարված նախագծերը.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  38

3) երրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել կամ Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չի ներկայացրել, բացառությամբ Կանոնակարգի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետում նշված հարցերի.
6. Հերթական նստաշրջանի օրակարգի և դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը մշակում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը, որից հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը ներկայացնում է Խորհրդի քննարկմանը.
7. Հերթական նստաշրջանի օրակարգի և դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը Խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Ազգային ժողովի քննարկմանը.
8. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով.
    1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.
    2) հարակից զեկուցում չի լինում.
    3) հեղինակների պահանջով անցկացվում են նախագծի երրորդ բաժնում ներառված այն հարցերի կարճատև քննարկումները, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն: Այդ դեպքում մինչև երեքական րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն հեղինակը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, որից անմիջապես հետո նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցը դրվում է քվեարկության.
    4) մինչև երեքական րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն նախագծի երրորդ բաժնում ներառված այն հարցերի հեղինակները, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չի ներկայացրել: Հեղինակի ելույթից անմիջապես հետո նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցը դրվում է քվեարկության.
    5) մտքերի փոխանակություն.
    6) Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթից հետո նախագծի երրորդ բաժնի՝ սույն մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված հարցերից բացի, օրակարգում ընդգրկելու մասին մնացած հարցերն առանձին-առանձին դրվում են քվեարկության.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  38

7) հարցի քննարկման ընդհանուր տևողությունն ավելացվում է սույն մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված ելույթների համար անհրաժեշտ ժամանակով.
9. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի առաջին և երկրորդ բաժիններում ներառված հարցերը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության.
10. Քվեարկության արդյունքում հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկված հարցը շրջանառությունից հանվում է: