Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5.1 Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը. 1. Ոստիկանության բարձրագույն կոչումները, բացառությամբ ոստիկանության զորքերի հրամանատարի, շնորհում է վարչապետը՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ: Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում ոստիկանության բարձրագույն կոչում շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Վարչապետը առաջարկություն կարող է ներկայացնել սեփական նախաձեռնությամբ կամ Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա. 2. Վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը. 3. Վարչապետի առաջարկությանը կցվում է ոստիկանության բարձրագույն կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության դեպքում՝ նաև միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը. 3.1. Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությունը ներկայացվում է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխան. 4. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին. 5. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան. 6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը. 7. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5.1 8. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձին ոստիկանության բարձրագույն կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում. 9. Վարչապետի կողմից ոստիկանության բարձրագույն կոչում շնորհվելու դեպքում Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը պետք է պարունակի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալները: |