Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 103 Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը. 1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը. 2. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում՝ 1) Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչև երեք ժամ, որից հետո նրան կարող են հարցեր տրվել. 2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ. 3) մտքերի փոխանակությունն իրականացվում է ընդհանուր կարգով. 4) եզրափակիչ ելույթի համար վարչապետին տրվում է մինչև մեկ ժամ. 3. Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ. 4. Ազգային ժողովի նախագահը Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ. 5. Եթե Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն չի տալիս, ապա Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցություններն իրավունք ունեն Կանոնակարգի 140-րդ հոդվածով սահմանված կարգով առաջադրելու վարչապետի թեկնածուներ, և անցկացվում է վարչապետի ընտրություն. 6. Սույն հոդվածի 5-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա: |