FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  30

Կատարողական ծախսերի դիմաց կանխավճար տրամադրելը.
1. Կատարողական վարույթի մասնակիցներն իրավունք ունեն կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով Ծառայությանը վճարելու համապատասխան ծախսերի կամ դրանց մի մասի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար.
2. Կանխավճարի չօգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին համապատասխան կատարողական գործողության ավարտից հետո, որի իրականացման համար վճարվել էր կանխավճարը.
3. Կանխավճարի օգտագործված մասը վերադարձվում է այն վճարած անձին, եթե համապատասխան կատարողական ծախսերի գումարը հատուցվել (բռնագանձվել) է սույն օրենքով սահմանված կարգով.
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը համապատասխան դրամական միջոցները վերադարձնում է այն վճարած անձին՝ դրա հիմքը ծագելուց հետո՝ եռօրյա ժամկետում, եթե հայտնի են ստացողի բանկային հաշվի տվյալները, կամ նույն ժամկետում տվյալ անձին ծանուցում է դրամական միջոցները ստանալու իրավունքի և բանկային հաշվի տվյալները ներկայացնելու անհրաժեշտության մասին։