Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 139 Խնամատար ընտանիքի տեսակները և խնամատարության ժամկետները. 1. Խնամատար ընտանիքի տեսակներն են` 1) մասնագիտացված խնամատար ընտանիքը, որտեղ խնամք են ստանում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքային խնդիրներ ունեցող, խոր սթրես ապրած, հոգեցնցման (հոգեկան տրավմայի) ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները. 2) ճգնաժամային խնամատար ընտանիքը, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են` ա. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) ծանր հիվանդության դեպքում, բ. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) կալանավորման կամ ազատազրկման դեպքում, եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել, գ. եթե երեխային պետք է անհապաղ առանձնացնել ծնողից (այլ օրինական ներկայացուցչից) վերջինիս գործողության կամ անգործության հետևանքով երեխայի կյանքին կամ առողջությանն սպառնացող անմիջական վտանգի դեպքում, դ. եթե արտակարգ իրավիճակի, պատերազմի հետևանքով երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) համար անհնար է իրականացնել կամ ապահովել երեխայի խնամքն ու դաստիարակությունը, ե. եթե ծնողը (այլ օրինական ներկայացուցիչը) հոգ չի տանում երեխայի մասին, այդ թվում` չի ապահովում նրա պատշաճ խնամքը և դաստիարակությունը, զ. ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում, եթե ծնողները համաձայնություն ձեռք չեն բերել երեխայի բնակության վայրի կամ տեսակցությունների վերաբերյալ. է. եթե նա գտնված (ընկեցիկ) երեխա է։ |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 139 3) արձակուրդային խնամատար ընտանիքը, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել անընդմեջ կամ շաբաթական մի քանի օր տևողությամբ, այդ թվում` ոչ աշխատանքային` տոնական, հիշատակի և հանգստյան օրերին: Բացառիկ դեպքերում արձակուրդային խնամատարության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 60 օր տևողությամբ՝ անընդմեջ: Արձակուրդային խնամատարությունը կազմակերպվում է դաստիարակության դժվարություններ, առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը և դաստիարակությունը հոգալու և կազմակերպելու կամ երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված այլ խնդիրներ ունեցող ծնողին (այլ օրինական ներկայացուցչին) աջակցելու նպատակով. 4) ընդհանուր խնամատար ընտանիքը, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել այն դեպքում, երբ առկա չեն սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված խնամատար ընտանիքներ ընտրելու հիմքերը. 2. Մասնագիտացված խնամատարությունը կարող է իրականացվել նաև 18-23 տարեկան անձանց նկատմամբ` որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն: 18-23 տարեկան անձանց տրամադրվող հետխնամքի աջակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 3. Ճգնաժամային խնամատար ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպվում է ընդհանուր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխայի մերձավոր ազգականը գրավոր համաձայնություն է տալիս երեխայի խնամքը և դաստիարակությունն ստանձնելու մասին: Այդ դեպքում, հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը և երեխայի խնամատարությունն ստանձնելու ցանկություն հայտնած մերձավոր ազգականի` օրենքով սահմանված պահանջներին համապատասխանությունը, երեխան ճգնաժամային խնամատարության հանձնվում է այդ մերձավոր ազգականին: Ճգնաժամային խնամատարությունը կազմակերպվում է մինչև վեց ամիս ժամկետով: Այն համարվում է անցումային փուլ, որի ընթացքում պետք է որոշվեն երեխայի հետագա խնամքի ձևը, ժամկետներն ու պայմանները: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 139 4. Խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ և երկարաժամկետ մինչև երեխայի չափահաս դառնալը: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խնամատար ընտանիքները կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված խնամատար ընտանիքները՝ միայն կարճաժամկետ, իսկ 4-րդ կետերով նախատեսված խնամատար ընտանիքները` միայն երկարաժամկետ. 5. Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչև վեց ամիս ժամկետով, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը և դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն. 6. Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի և ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ: |