Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Ներման խնդրագրերը մերժելու դեպքում ներման նոր խնդրագրեր ներկայացնելը. 1. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ, ներման նոր խնդրագրերը Հանրապետության նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել ներման նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի հետո։ Բացառիկ կարող են ճանաչվել առողջական վիճակով պայմանավորված՝ դատապարտյալի կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը և համանման այլ հանգամանքներ: Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է Վարչապետը դատապարտյալի ներման խնդրագրի վերաբերյալ նախարարության առաջարկությունն ստանալու պահից երեք օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանգամանքը գնահատվում է բացառիկ, ներման խնդրագրի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով. 2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտն ստացված ներման նոր խնդրագրերը վերադարձվում են և ենթակա չեն քննարկման։ |