Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 83 Արտոնագրային հավատարմատարների գրանցումը գրանցամատյանում. 1. Պետական լիազոր մարմինը վարում է արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանը. 2. Արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանում գրանցվելու համար վճարվում է օրենքով սահմանված պետական տուրք: Պետական տուրքի վճարումից հետո պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում արտոնագրային հավատարմատարին գրանցելու մասին. 3. Արտոնագրային հավատարմատարները կարող են հանվել համապատասխան գրանցամատյանից, եթե` 1) այդ մասին դիմում են ներկայացրել. 2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել են տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքից. 4. Արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանում գրանցվում են մասնավորապես հետևյալ տվյալները` արտոնագրային հավատարմատարի գրանցման համարը, արտոնագրային հավատարմատարի տվյալները (անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը), գրանցամատյանում գրանցման թվականը և այն անձի տվյալները, որը համապատասխանում է սույն օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներին և ընդունված է մշտական կամ պայմանագրային աշխատանքի արտոնագրային հավատարմատարի կողմից (անունը, ազգանունը, բնակության վայրը և կրթությունը). 5. Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Կառավարության հաստատած կանոնադրությամբ: Արտոնագրային հավատարմատարների գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը` Կառավարության սահմանած կարգով: |