Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 56 Ապաստանի տրամադրման վերաբերյալ վարույթի և ընդունած որոշման մասին ծանուցելը. 1. Ապաստան հայցողներին ուղղված բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր, հայերեն և ապաստան հայցողին հասկանալի լեզվով և ուղարկվեն լիազոր մարմնի կողմից. 2. Եթե ծանուցագիրը սահմանված կարգով ուղարկելուց հետո չի հասնում ապաստան հայցողին, ապա լիազոր մարմինը փորձում է պարզել ապաստան հայցողի բնակության վայրը: Եթե մեկ ամսվա ընթացքում ապաստան հայցողի բնակության վայրը չի պարզվում, ապա լիազոր մարմինը ապաստան հայցողի վերջին հայտնի բնակության վայր ուղարկում է գրություն` լիազոր մարմին անհապաղ ներկայանալու մասին. 3. Լիազոր մարմնի ընդունած բոլոր որոշումները, ներառյալ` ապաստանի ընթացակարգի կասեցման և կարճման մասին որոշումները, ապաստան հայցողին տրամադրվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ապաստան հայցողին լիազոր մարմնից որոշումը վերցնելու վերաբերյալ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Եթե որոշումը չի կարող հանձնվել ապաստան հայցողին, և ապաստան հայցողը, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ծանուցագիր ուղարկելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չի դիմում լիազոր մարմին, ապա որոշումը ստանում է օրինական ուժ: |