FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  61

Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարումը.
1. Անկախ սույն օրենքի 6 հոդվածում նշված դրույթներից՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է`
    1) այդ պարտավորության կատարմամբ` սույն օրենքով սահմանված դրույքաչափերով ու ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքի գումարների (պետական տուրքի գումարը համարվում է վճարված Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրվելու օրվանից), ինչպես նաև դրանց վճարումն ուշացնելու համար սույն օրենքով սահմանված տույժերի գումարների վճարմամբ, տարեկան պետական տուրքի վճարումից ազատումով, օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաև կազմակերպության լուծարման և ֆիզիկական անձի մահվան դեպքում.
    2) մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  61

3) եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմում է ներկայացնում լիազոր մարմին, և այդ դիմումը բավարարվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո, ապա գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) օրը կատարվում է հերթական տարեկան պետական տուրքի գումարի համամասնական նվազեցում (անկախ պետական տուրքի գումարի վճարման հանգամանքից)՝ դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների համար: Նվազեցվող գումարը հաշվարկելու համար հերթական տարեկան պետական տուրքի գումարը բաժանվում է 12-ի և բազմապատկվում դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվանից մինչև հաջորդ պետական տուրքի հաշվարկման ամսվան նախորդող ամիսների թվով: Եռամսյակային պետական տուրքի նվազեցվող գումարը հաշվարկելու համար դադարեցման օրը ներառող եռամսյակի պետական տուրքի գումարը բաժանվում է երեքի և բազմապատկվում եռամսյակի՝ դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների թվով.
    4) արտոնագրման, թույլտվության, լիցենզավորման, որակավորման կամ ծանուցման ենթակա գործունեության տեսակն օրենքով արտոնագրման, թույլտվության, լիցենզավորման, որակավորման կամ ծանուցման ենթակա չհամարվելու դեպքում` համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` հերթական տարեկան պետական տուրքի մասով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  61

2. Արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցված գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում (բացառությամբ կասեցված լինելու ժամանակահատվածում դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության ուժը կորցրած ճանաչելու դեպքերի կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերի) հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման անկախ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության կամ ծանուցված գործունեության կասեցման հիմքերից ու ժամկետներից.
3. Անհատ ձեռնարկատիրոջ՝ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի և նոտարների) գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցվելու, սնանկ ճանաչվելու դեպքերում հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման մինչև սույն հոդվածով սահմանված՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որևէ մեկի ի հայտ գալու օրը: