Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 31 Հրամանը կամ կարգադրությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը. 1. Հրամանատարի (պետի)՝ օրինական և սահմանված կարգով տրված հրամանը կամ կարգադրությունը ստորադասի (ենթակայի) կողմից դիտավորությամբ չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) խիստ նկատողություն. 2) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև քսան օր ժամկետով. 3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև քսան օր ժամկետով. 4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երեք ամիս ժամկետով. 5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին. 6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով. 7) զինվորական ծառայությունից արձակում. 2. Հրամանատարի (պետի) հրամանը կամ կարգադրությունը ստորադասի (ենթակայի) կողմից ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) նկատողություն. 2) խիստ նկատողություն. 3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև տասնհինգ օր ժամկետով. 4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մինչև երկու ամիս ժամկետով. 5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչև մեկ ամիս ժամկետով. 2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով. 3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին. 4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով. 5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով. 6) զինվորական ծառայությունից արձակում: |